ՀՀ-ում ալկոհոլային թունավորումից 21 մարդ է մահացել![]() 12 սեպտեմբերի 2020 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ը Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 21-ը` մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ և չօգտագործել անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք։ Էթիլ սպիրտից սուր թունավորման ախտանշաններն են գրգռումը, սրտխառնոցը, փսխումը, որովայնի ցավը, գլխացավը և գլխապտույտը, նիստագմը, դիպլոպիան, թույլ համակենտրոնացումը, անհավասարակշռությունը, քնկոտությունը, ատաքսիան, կոման, ցնցումները, շնչառության խանգարումը, ճնշման իջեցումը, սրտի դանդաղ աշխատանքը, մարմնի ջերմաստիճանի իջեցումը, հիպոգլիկեմիան: Մեթիլ սպիրտի պարագայում թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ մի քանի ժամից մինչև 1-2 օրվա ընթացքում։ Հիմնական ախտանշաններն են գլխապտույտը և գլխացավը, սրտխառնոցը և փսխումը, մկանային, հոդերի և որովայնի ցավը, գիտակցության մթագնումը, քնկոտությունը, լուսավախությունը, սպեցիֆիկ ազդեցությունը տեսողության վրա՝ ընդհուպ մինչև կուրություն, արյան մեջ հեմոգլոբինի և էրիթրոցիտների մակարդակի բարձրացումը, իսկ մեզի մեջ սպիտակուցների և հիալինային գլանների հայտնաբերումը։ Ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժմամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |