Փաշինյանը՝ գերեվարված Սարդարյանի մասին․Ոչ թե բարեկամի մոտ է, այլ հակառակորդի![]() 12 սեպտեմբերի 2020 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում գերի ընկած քաղաքացի Նարեկ Սարդարյանի կինը Գորիսում դիմել է աշխատանքային այցով Սյունիք մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ որևէ տեղեկություն չունի ամուսնուց և ուզում է իմանալ ինչ ընթացքում են բանակցությունները: «Դժբախտաբար ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ՝ հակառակորդի… պետք է հասկանանք՝ ոնց վարվենք»,- պատասխանել է Փաշինյանը, գրում է Factor.am-ը։ Վարչապետին ուղեկցող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ դիմելով կնոջը, ասել է, որ կխոսի նրա հետ: Հուլիսի 15-ին հայտնի էր դարձել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, անասնապահ Նարեկ Սարդարյանը հայտնվել է Ադրբեջանում։ Նա հուլիսի 8-ից որոնվում էր որպես անհետ կորած․ նա գնացել էր անասունների հոտի ուղությամբ և չէր վերադարձել: Ադրբեջանը նրան սովորության համաձայն ներկայացրել էր որպես Հայաստանից դժգոհ, ինքնակամ հանձնվածի։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 22-ին բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը և պահանջել է Ադրբեջանից տրամադրել տեղեկություն Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի ու պայմանների, նրա առողջական վիճակի մասին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |