ԵԶԲ-ն ՀՀ-ում ՀՆԱ-ի 4․8% աճ է կանխատեսում![]() 12 սեպտեմբերի 2020 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը ՀՀ-ում ՀՆԱ-ի 4․8% աճ է կանխատեսում 2020-ին, ասվում է բանկի զեկույցում։ Եվրասիական զարգացման բանկը գնահատել է կորոնավիրուսի ազդեցությունն անդամ երկրների մակրոտնտեսական ցուցանիշների վրա։ Զեկույցում նշվում է 2020-ի առաջին կիսամյակում համավարակի բացասական էֆեկտի մասին՝ ԵԶԲ հետ աշխատող երկրներում։ Ըստ ցուցանիշների՝ ՀՀ-ի ՀՆԱ հավանական աճը մոտ 4․8% կլինի, Բելառուսինը՝ 1․5%, Ղազախստանինը՝ 2․2–2․7%, Ղրըղզստանինը 3․4–3․6%, ՌԴ-ինը՝ 1%, Տաջիկստանինը՝ 6․9%։ Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում տնտեսական ակտիվության վրա էականորեն ազդել է տրանսֆերների նվազումը։ Ղրղզստանում և Տաջիկստանում աշխատանքային միգրանտների փոխանցումները կազմում են ՀՆԱ 30%-ը, Հայաստանում՝ 11%-ը։ 2019-ին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է 7․9%, իսկ տարեկան տնտեսական ակտիվության ցուցանիշիը (ՏԱՑ) կազմել է 7,8%: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |