Կիպրոսը արգելափակում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները12 փետրվարի 2009 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան չի կարող Եվրամիության անդամ դառնալ քանի դեռ նրա զորքերը օկուպացիայի են ենթարկել Կիպրոսի հյուսիսային մասը: Այդ մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը: Կիպրոսը ԵՄ անդամ է եւ ներկայումս արգելափակում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, որ մեկնարկել են 2006 թվականին: Իր հերթին Կիպրոսի արտգործնախարար Մարկոս Կիպրիանուն հայտարարել է, որ Կիպրոսը արգելափակել է Թուրքիայի եւ ԵՄ-ի բանակցությունները նավթի հետախուզման շուրջ վեճի պատճառով: «Քանի դեռ միջերկրական տնտեսական գոտու բնական ռեսուրսների արդյունահանման ու օգտագործման սպառնալիք կա, մեզ համար դժվար է բանակցություններ սկսել համապատասխան հոդվածի շուրջ«,-ասել է Կիպրիանուն, գրում է Gibrahayer թերթը: Թուրքիայի օկուպացիոն զորքերը գտնվում են Կիպրոսում 1974 թվականից ի վեր: Այն ժամանակ էլ հենց ստեղծվեց Թուրքիայից բացի ոչ ոքի կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |