Աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի օրական ռեկորդ է սահմանվել![]() 14 սեպտեմբերի 2020 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է աշխարհում մեկ օրվա ընթացքում գրանցված կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշի մասին։ BBC-ի փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսն ախտորոշվել է 307,930 մարդու մոտ: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Հնդկաստանում, ԱՄՆ-ում և Բրազիլիայում: Իսկ մահվան դեպքերն աճել են ավելի քան 5500-ով՝ աշխարհում վիրուսից մահերը հասել է 917,417-ի: Կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 28.9 մլն մարդ, որից 6․5 մլն-ը՝ Միացյալ Նահանգներում։ Ընդհանուր առողջացել է 19․6 մլն մարդ։ Նոր դեպքերի թվով նախորդ օրական ռեկորդը սահմանվել էր սեպտեմբերի 6-ին՝ 306.857 ախտորոշվածով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |