Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը ստացել է «Քոչվորների հողը» ֆիլմը![]() 14 սեպտեմբերի 2020 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Վենետիկի 77-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», շնորհվել է ռեժիսոր Խլոե Չժաոյի «Քոչվորների հողը» ֆիլմին։ Այն ԱՄՆ «նոր քոչվորների»՝ ճանապարհներին ապրող մարդկանց մասին է։ «Արծաթե առյուծ» լավագույն ռեժիսուրայի համար մրցանակին արժանացել է Կիեսի Կուրոսավան «Լրտեսի կինը» ֆիլմի համար, գրում է Diletant Media-ն։ Հատուկ մրցանակ է ստացել Անդրեյ Կոնչալովսկին «Թանկագին ընկերներ» ֆիլմի համար։ Լավագուն սցենարի համար մրցանակ է ստացել Չայտանյա Տամհանեն «Աշակերտը» ֆիլմի համար։ Պյերֆրանչեսկո Ֆավինոն ճանաչվել է լավագույն դերասան «Մեր հայրը» ֆիլմում դերի համար, իսկ Վանեսա Քիրբին՝ լավագույն դերասանուհի «Կնոջ հատվածները» կտավի համար։ Վենետիկի միջազգային կինոփառատոնն աշխարհում հնագույն միջազգային կինոփառատոնն է՝ հիմնված 1932-ին իտալացի դիկտատոր Բենիտո Մուսոլինիի նախաձեռնությամբ։ Այն յուրաքանչյուր տարի անցկացվում է Լիդո կղզում՝ սկսած 1934-ից։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |