ՊՆ․ Հակառակորդը փորձում է նոր ամրաշինական աշխատանքներ ծավալել![]() 14 սեպտեմբերի 2020 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Հակառակորդը փորձում է նոր ամրաշինական աշխատանքներ ծավալել, ինչը, բնականաբար, չի նպաստում սահմանի տվյալ հատվածում ռիսկերի նվազեցմանը։ Այդ մասին ասել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, գրում է Aysor.am-ը։ «ՀՀ զինված ուժերը կասեցնում են նման գործողությունները և միաժամանակ ձեռնարկում են համապատասխան միջոցներ հետագա սրացումները կանխելու համար», - ասել է նա: Ստեփանյանը նաև ընդգծել է, որ որևէ գյուղի ուղղությամբ հայկական զինված ուժերը կրակ չեն վարել: Նա չի բացառել, որ հակառակորդի ակտիվությունը կարող է կապված լինել հայ-ռուսական զորավարժությունների հետ: Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայկական զինված ուժերը խախտել են հրադադարը Թովուզի ուղղությամբ, մասնավորապես, կրակ բացելով Ալիբեյլի գյուղի ուղղությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |