Մարության․ Պետությունն Աջափնյակի մետրոյի կառուցմանը $35 մլն կուղղի14 սեպտեմբերի 2020 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Պետությունը կկառուցի Աջափնյակի մետրոյի կայարանը։ Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ կառավարությունը հավաստիացրել է, որ կարող է 35 մլն դոլար տրամադրել այդ նպատակով։ Քաղաքապետը նշել է, որ մտադրություն կար մասնավոր հատվածը ներգրավել, պետության բեռն այդ հարցում թեթևացնելու համար, սակայն ոչ մի ընկերության առաջադրած պայմանները չեն բխել քաղաքի կամ պետության շահերից, տեղեկացնում է Aysor.am-ը։ «Այս պահին մշակվում է նախագծի մրցույթը, հաշվարկել ենք, խոսքը գնում է մոտ 35 միլիոն դոլարի մասին», - ասել է նա։ Պատասխանելով հարցին, թե ով կարող է զբաղեցնել Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, Մարությանն ասել է, որ նման պաշտոն կարող է և չլինել, փոխարենը կարող է ինչ-որ մարմին կամ խորհուրդ լինել։ 2019-ի հոկտեմբերին հայտարարվել էր, որ Աջափնյակում մետրոպոլիտենի կայարանի կառուցման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանն ու մասնավոր ներդրողը նախնական համաձայնություն են ձեռք բերել: Հայտարարվել էր նաև, որ մասնավոր ներդրումների հաշվին իրականացվելու է նաև Երևանի մետրոպոլիտենի ընդհանուր զարգացման ծրագիրը: 2019-ի սկզբին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտնել էր Աջափնյակում մետրոյի երկու նոր կայարան կառուցելու մասին: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հրաժարականից հետո այդ պաշտոնը դեռևս թափուր է: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |