ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հորդորել են հանդիպել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հորդորել են հանդիպել

PanARMENIAN.Net - Արցախյան հակամարտության հարցով միջնորդներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փարիզում սեպտեմբերի 14-ին ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել, որոնցից հետո հորդորել են Հայաստանին և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջիկա շաբաթներին հանդիպել իրենց հետ։

Համանախագահները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հուլիսի կեսերին հայ-ադրբեջանական սահմանային սրմանը հետևած զարգացումներին: Նրանք մանրամասն քննարկել և գնահատել են կողմերի մասնավոր և հրապարակային ուղերձներն ու մտահոգությունները։

Համանախագահներն առանձին հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, նրանց դիրքորոշումներն առավել հստակեցնելու համար՝ հորդորել առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել իրենց՝ առանց նախապայմանների լուրջ առարկայական բանակցությունները վերսկսելու նպատակով:

Համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչից տեղեկացել են անվտանգության իրավիճակի մասին և ողջունել նրա դիտարկումը՝ վերսկսելու կոնկրետ նախապատրաստությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---