Մնացականյանը Կահիրեում այցելել է հայկական և հունական եկեղեցիներ

Մնացականյանը Կահիրեում այցելել է հայկական և հունական եկեղեցիներ

PanARMENIAN.Net - Եգիպտոս պաշտոնական այցի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շրջել է նաև Կահիրեի Սուրբ Գևորգ հունական ուղղափառ եկեղեցում։

Բացի այդ, նրա գլխավորած պատվիրակությունը եղել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում: Նրանց ուղեկցել է Կահիրեի Հայ Առաքելական թեմի առաջնորդ Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը։

Այցի ժամանակ Մնացականյանը հայտարարել էր նաև, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է Արևելյան Միջերկրականի զարգացումներին և իր համերաշխությունն է հայտնում Հունաստանին ու Կիպրոսին՝ բացառիկ տնտեսական գոտում տնտեսական գործունեություն ծավալելու անքակտելի իրավունքների հարցում` միջազգային իրավունքին համապատասխան: Նա նշել էր, որ նույն կերպ ցանկանում է ընդգծել նաև Հայաստանի համերաշխությունն ու աջակցությունը Եգիպտոսին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---