Կաթողիկոսն ու ԿԳՄՍ նախարարը պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել են15 սեպտեմբերի 2020 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումներն ու դրանց հետ կապված Հայ առաքելական եկեղեցու առաջարկությունները: Որոշվել է, որ առաջիկայում տեղի կունենա կրթության հարցերով համապատասխան ենթախմբերի հանդիպում, որի շրջանակում էլ անդրադարձ կլինի նշված թեմաներին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդվելու է հայոց պատմություն առարկայի շրջանակում, այն Հայոց պատմությունից առանձնացնելը չի բխում աշխարհիկ պետության զարգացման տրամաբանությունից: Ամենայն հայոց կաթողիկոսը, իր հերթին, մտահոգություն էր հայտնել ՀԵՊ առարկան դպրոցական ծրագրից հանելու շուրջ։ Նա նշել էր, որ հայագիտական առարկաներին վերաբերող փոփոխությունները և դիրքորոշումները մտահոգություն, անհանգստություն և հուզում են առաջացրել հայ ժողովրդի, հատկապես՝ մտավորականության շրջանում։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |