Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը՝ Բուսանի կինոփառատոնի մրցութային ծրագրում![]() 15 սեպտեմբերի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը կմասնակցի Ասիայի ամենաներկայացուցչական Բուսանի միջազգային կինոփառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային ծրագրին: Կինոփառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 21-30-ը, տեղեկացնում է Հայաստանի Ազգային կինոկենտրոնը։ «Չնչիկ» ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 2019-ին։ Այն նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմում նկարահանվել են Լիլի Էլբակյանը, Հիլդա Օհանը, Յուրա Կոստանյանը, Արթուր Պապիկյանը։ Սցենարի հեղինակներն են՝ Մարիամ Ասրյանը, Արամ Շահբազյանը, Արա Մնացականյանը, Հարություն Կբեյանը, բեմադրող օպերատորն է Հայկ Կիրակոսյանը, բեմադրող նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։ Կոմպոզիտորներն են Դավիթ Դավթյանը, Դավիթ Բաբայանը։ Համարտադրողներ` «Զիրո ֆիքշն ֆիլմ» - Մարտին Հագեման, (Գերմանիա), «Իզաբելլա Ֆիլմս» - Էլս Վանդեվորստ (Նիդերլանդներ), Արտադրող` «Արմնա Փրոդաքշն», պրոդյուսերներ՝ Արա Մնացականյան, Մելիք Կարապետյան (Հայաստան)։ Բուսանի փառատոնը կինոաշխարհում հայտնի է իր գեղագիտական բարձր չափանիշներով ու նրբաճաշակ ծրագրով։ Փառատոնի ծրագրում ընդգրկված է 192 կինոնկար 68 երկրից: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |