«Ռոսգոսստրախը» նախկին սեփականատեր Խաչատուրովից ավելի քան $200 մլն է պահանջում![]() 15 սեպտեմբերի 2020 - 11:58 AMT PanARMENIAN.Net - «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերությունը սեպտեմբերին հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի Գերագույն դատարան՝ ընդդեմ իր նախկին սեփականատեր Դանիլ Խաչատուրովի (ըստ ընկերության տեղեկությունների՝ վերջինս բնակվում է Լոս Անջելեսում): «ՌԲԿ»-ի փոխանցմամբ՝ հայցում նշվում է, որ 2012-ից 2017-ն ընկերությունը $205 միլիոն է կորցրել վերաապահովագրության պայմանագրերով և պահանջում է վնասը վերականգնել գործարարի հաշվին: Ըստ հայցվորի՝ միջոցները, որոնք ենթադրվում էր, որ պետք է ապահովեին ընկերության վերաապահովագրության ոլորտը, տարբեր ֆիկտիվ ընկերությունների միջոցով օգուտ են բերել Խաչատուրովին և նրա հետ կապված անձանց: Ընկերության ներկայացուցիչը հաստատել է հայցի ներկայացումը․ «Մենք հավատացած ենք, որ Դանիլ Խաչատուրովի գործողությունները «Ռոսգոսստրախին» պատճառել են ավելի քան $205 մլն-ի վնաս: Միևնույն ժամանակ, 2012-ից 2017 թվականները «Ռոսգոսստրախի» նախկին թոփ մենեջերների կողմից կնքված կասկածելի պայմանագրերի ընդհանուր գումարը գերազանցում է $400 մլն-ը»։ Խաչատուրովի փաստաբան Ալեքսեյ Մելնիկովը հայցը որակել է «բացարձակապես անհիմն» և նշել է՝ ապացույցներ չկան: Նրա խոսքով՝ Դանիլ Խաչատուրովը, որպես ընկերության նախագահ, «երբեք անձամբ չի զբաղվել վերաապահովագրության հարցերով»: Ավելի վաղ Խաչատուրովի եղբայրը՝ Սերգեյ Խաչատուրովը, որը եղել է «Ռոսգոսստրախի» նախկին համասեփականատերերից մեկը, դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ 8 միլիարդ ռուբլու հափշտակության և խարդախության համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |