Սահմանին կրակոցներ չեն եղել․ ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը![]() 15 սեպտեմբերի 2020 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե Տավուշի սահմանին իրավիճակը կրկին լարվել է, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ իրենց ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել։ PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ սահմանի նշված հատվածում ընդհանրապես կրակոցներ չեն արձանագրվել ոչ հայկական զինված ուժերի, ոչ էլ հակառակորդի կողմից։ Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |