ՌԴ-ում Covid-19-ի դեմ պատվաստվածներից ոմանք բողոքներ ունեն

ՌԴ-ում Covid-19-ի դեմ պատվաստվածներից ոմանք բողոքներ ունեն

PanARMENIAN.Net - Ռուսաստանում Covid-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստվածների մի մասը բողոքում է թուլությունից, ջերմությունից և մկանային ցավերից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

Նա հավելել է, որ պատվաստանյութի արտադրությունն ընթանում է ըստ նախատեսվածի, գրում է «Վեդոմոստին»։

«Ավելի քան 300 մարդ է պատվաստվել, նրանցից մոտ 14%-ը թեթև բողոքներ ունի թուլությունից, մկանային ցավերից, երբեմն ջերմությունն է բարձրանում։ Դրանք, ինչպես և նկարագրված է, այն բարդություններն են, որոնք կանխատեսվել են։ Որպես կանոն, այդ դրսևորումները 1-2 օրից չեզոքանում են»,- ասել է Մուրաշկոն։

Մոսկվայում ընթանում են ՌԴ Գամալեայի անվան գիտական կենտրոնի մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցային փորձարկումները, որին կմասնակցի մոտ 40,000 մարդ։ 250 կամավոր արդեն պատվաստվել է։

Ռուսաստանն առաջին երկիրն է աշխարհում, որը գրանցել է Covid-19-ի դեմ սեփական «Սպուտնիկ V» պատվաստանյութը։ Արտադրությունը սկսվել է օգոստոսի 15-ին։ Կլինիկական փորձարկումների շրջանակում ավարտվել է նաև «Վեկտոր» կորոնավիրուսային կենտրոնի ստեղծած պատվաստանյութով կամավորների պատվաստումը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---