Արամ Կայֆաջյանը՝ Ինեկոբանկի Խորհրդի նոր անդամ15 սեպտեմբերի 2020 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Ինեկոբանկի Խորհրդի նոր անկախ անդամ է նշանակվել Արամ Կայֆաջյանը։ Նա 2004-ից հանդիսանում է «Արմենբրոկ» ԲԲԸ Գլխավոր տնօրենը: Կայֆաջյանի ղեկավարման տարիներին ընկերության բաժնետիրական կապիտալն ավելացել է 40 անգամ, իսկ ակտիվները` 200 անգամ: 2010 թվականից մինչ օրս նա դասավանդում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում: 2015-ից մինչ օրս Արամ Կայֆաջյանը հանդիսանում է «Անի Հոլդինգ» միջազգային հյուրանոցային կառավարման և արտադրական խմբի Խորհրդի անդամ, իսկ 2017 թվականից՝ «Գլոքալ» ակտիվների կառավարման ընկերության հիմնադիր բաժնետեր և Խորհրդի անդամ: «Ուրախ ենք ողջունել Արամ Կայֆաջյանին Ինեկոբանկում, նա իր հետ կբերի հարուստ փորձ կապիտալի շուկաների և խորը գիտելիքներ ֆինանսաբանկային ոլորտի վերաբերյալ։ Նրա մասնակցությունը բանկի խորհրդի կազմում անշուշտ հավելյալ արժեք է փոխանցելու Ինեկոբանկի կայուն զարգացմանը»,-ողջույնի խոսքում նշել է Ինեկոբանկի Խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանը։ Կայֆաջյանն իր հերթին նշել է. «Վերջին տարիներին Ինեկոբանկի զարգացումը չափազանց տպավորիչ էր: Հայկական բանկային համակարգի առջև այսօր կանգնած բազմաբնույթ մարտահրավերների պայմաններում ակնհայտ է, որ բանկի ղեկավարությունը վճռական է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ շուկայում Ինեկոբանկի առաջատար դիրքերը պահպանելու և բարելավելու համար: Մեծ պատվով և ոգևորությամբ եմ ընդունում բանկի Խորհրդի կազմում ընդգրկվելու և բանկային համակարգում ամենապրոֆեսիոնալ թիմերից մեկի հետ համագործակցելու այս հնարավորությունը: Ուրախ կլինեմ գործադրել իմ բոլոր գիտելիքներն ու փորձը՝ ի շահ բանկի հետագա զարգացմանը»: Արամ Կայֆաջյանը կհանդիսանա Ինեկոբանկի 7 անդամից բաղկացած խորհրդի կազմի 3-րդ անկախ անդամը, իսկ մնացած 4 անդամն են Բանկի հիմնադիրները և ներդրողները: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |