South Park-ը պանդեմիայի մասին հատուկ էպիզոդ կթողարկի16 սեպտեմբերի 2020 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Comedy Central-ը հրապարակել է կորոնավիրուսի համաճարակին նվիրված South Park-ի հատուկ էպիզոդի 30-վայրկյանանոց թիզերը։ Այն պատմում է Կոլորադոյի բնակիչների և կորոնավիրուսի նետած մարտահրավերների մասին։ Բազմասերիանոց մուլտֆիլմի ոչ մի էպիզոդ (բացառությամբ՝ մեկ լիամետրաժ ֆիլմի) երբևէ կես ժամից երկար չի եղել շոուի 23 տարվա պատմության մեջ։ Պանդեմիային նվիրված էպիզոդը լինելու է 1 ժամ տևողությամբ։ Նշվում է, որ երեխաները երջանիկ վերադառնում են դպրոց, բայց ոչինչ առաջվանը չէ։ Այն ցուցադրվելու է սեպտեմբերի 30-ին։ South Park-ը ամերիկյան երգիծական մուլտսերիալ է՝ ստեղծված Թրեյ Փարքերի և Մեթ Սթոունի կողմից։ Այն երկրորդն է իր երկարությամբ ամերիկյան ամենաերկար անիմացիոն մուլտսերիալներից։ Մուլտֆիլմը պատմում է Կոլորադոյում ապրող չորս տղայի և նրանց ընկերների արկածների մասին։ Այն ծաղրում է նաև համաշխարհային իրադարձությունները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |