Covid-19-ի 5 նոր դեպք՝ Արցախում![]() 16 սեպտեմբերի 2020 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (Covid-19) 5 նոր դեպք, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Վարակակիրներից 4-ը Ստեփանակերտից է, սեպտեմբերի 15-ին հաստատված դեպքի կոնտակտավոր և նախօրոք մեկուսացված էին, 1-ի մոտ էլ վարակը հայտնաբերվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առողջացել է 1 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, Covid-19-ն ախտորոշվել է 345 մարդու մոտ, որից 301-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում՝ 42, ընդհանուր մեկուսացված է 78 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 106 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ կատարվել է 13,145 փորձանմուշի հետազոտություն: Արցախում 2020-ի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով` մինչև հոկտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |