Գազաբալոնների վկայագրման փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունվել է16 սեպտեմբերի 2020 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքը և կից փաթեթը, որով նախատեսվում է լիցենզավորել գազով շահագործվող մեքենաների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարողներին։ Ըստ նախագծի՝ գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են այն կազմակերպությունները և անհատները, որոնք ունեն համապատասխան լիցենզիա։ Սահմանվում է, որ գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման արդյունքում լիցենզավորված անձը տրամադրում է գազաբալոնների պարբերական հերթական վկայագրման ժամկետը նշող փաստաթղթերը, իսկ մեքենայի և գազաբալոնի մասին տվյալները մուտքագրում՝ էլեկտրոնային շտեմարան։ Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները պետք է պարտադիր վկայագրվեն: Մեքենաների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման կամ լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված պատասխանատվություն, ենթադրում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |