Սյունիքում հերթական գյուղն է լուսավորվել16 սեպտեմբերի 2020 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Վաղատին գյուղում տեղակայվել է փողոցային լուսավորության՝ լուսադիոդային (LED) 37 լուսարձակից բաղկացած համակարգ: Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) այստեղ ևս հետխորհրդային ժամանակներից առկա խնդիր են լուծել: Գյուղի հիմնական փողոցները՝ մոտ 1400 մ երկարությամբ տարածք, արդեն էներգախնայող ու բնապահպանական տեսանկյունից մաքուր LED-երով են ապահովվել: Մարզկենտրոնից 118 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրում սա կարևոր ձեռքբերում է՝ համայնքային բյուջեն խնայելու և մարդկանց հոգեբանորեն աջակցելու տեսանկյունից: Լուսավորության ժամանակակից համակարգը գործարկվել է: Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը պաշտոնական բացմանը մասնակցել է տեսազանգով: «Ծրագրի իրականացման ընթացքում պարզել ենք, որ շատ գյուղերում ենթակառուցվածքներ չկան, իսկ որոշ բնակավայրերում դրանք այնքան հին են, որ պիտանի չեն շահագործման: Մեր գործընկերների հետ ձգտում ենք օգտակար լինել և աստիճանաբար պայմաններ ստեղծել՝ գյուղերում դրական տեղաշարժ ապահովելու համար: Այս համակարգն աշխատում է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Այժմ դուք տեսնում եք ծրագրի արդյունքը՝ լուսավորությունը: Տարիներ անց կզգաք նաև համակարգի ներդրման ավելի կարևոր՝ երկարաժամկետ արդյունքը: Նախ կկրճատվեն ծախսերը, տնտեսված բյուջետային միջոցները կծառայեն օգտակար այլ նախաձեռնության, իսկ բնապահպանական արդյունավետությունը կարձանագրվի տարիներ անց: Ցանկացած դրական տեղաշարժ նպաստելու է, որ նոր ձեռքբերումներ լինեն»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Վաղատին բնակավայրի վարչական ղեկավար Շահեն Գրիգորյանը և համայնքի բնակիչները, տեսազանգի միջոցով ներկայացրել են նախկին խնդիրներն ու համակարգի գործարկումից հետո արձանագրված արդյունքը: Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսարձակներն, ի տարբերություն շիկացման լամպերով աշխատող լուսարձակների, սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա և ծառայում են կրկնակի արդյունավետությամբ. LED լամպերն ավելի դիմացկուն են և անհամեմատ ավելի երկար են ծառայում, քան սովորական էլեկտրական լամպերը: Ամռան ամիսներին Վաղատինում փողոցները լուսավորված կլինեն 21:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 00:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ը չափազանց կարևոր են համարում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա |