«Բանկիր ինչպես ուզում ես». ԱԿԲԱ Բանկը նոր սերնդի թվային հարթակ ունի

«Բանկիր ինչպես ուզում ես». ԱԿԲԱ Բանկը նոր սերնդի թվային հարթակ ունի

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ Բանկը գործարկել է նոր սերնդի ACBA Digital թվային հարթակը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս օգտվելու բանկային բազմաթիվ ծառայություններից թե web, և թե բջջային հավելվածի միջոցով: ACBA Digital մոբայլ հավելվածը նաև հնարավորություն է ընձեռում Հայաստանում առաջին անգամ կատարել իրական NFC վճարումներ (NFC ծառայությունն այժմ հասանելի է միայն Android օպերացիոն համակարգի և Բանկի VISA վճարային քարտերի համար)։

ACBA Digital հարթակից բջջայինի միջոցով օգտվելու համար Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն ներբեռնել մոբայլ հավելվածը՝ հետևյալ հղումներով.

Android օպերացիոն համակարգի օգտատերերը թարմացումը կարող են իրականացնել հետևյալ հղմամբ:

iOS օպերացիոն համակարգի օգտատերերը կարող են թարմացումն անել այլհղմամբ:

Այն անձինք, ովքեր դեռևս ԱԿԲԱ Բանկի հաճախորդներ չեն, նույնպես հնարավորություն ունեն ներբեռնելու ACBA Digital մոբայլ հավելվածն ու օգտվելու հարթակի բազմաթիվ առավելություններից։ Դրանից լիարժեք օգտվելու համար ընդամենը պետք է դառնալ ԱԿԲԱ Բանկի հաճախորդ։

Նոր սերնդի ACBA Digital թվային հարթակից (նաև՝ ACBA Digital մոբայլ հավելվածից) կարող են օգտվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Նորարարական բազմաթիվ հնարավորությունների շնորհիվ ACBA Digital հարթակի միջոցով հնարավոր է օգտվել ժամանակակից բանկային ծառայություններից և իրականացնել մի շարք գործարքներ։

ACBA Digital-ի ընձեռած բոլոր հնարավորություններին կարելի է ծանոթանալ կայքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---