Ռազմավարության առումով ամենը ճիշտ ենք արել. Փաշինյանը՝ Covid-19-ի դեմ պայքարի մասին![]() 16 սեպտեմբերի 2020 - 19:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը 100%-ով թափանցիկ է եղել և շարունակում է այսպիսին մնալ կորոնավիրուսի հարցով: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին հարցին: «Ռազմավարության առումով ես ճշգրիտ համոզված եմ, որ 100% ինչ արել ենք, ճիշտ ենք արել։ Մենք ռազմավարության առումով ճիշտ ենք վարվել և ճիշտ ենք վարվում»,- ասել է նա՝ նշելով, որ թերություններ եղել են, ինչպես ամեն տեղ են լինում։ Վարչապետը նաև հայտարարել է, որ երկրներ կան և եղել են, որոնց կորոնավիրուսի դեպքերի օրական տվյալներն ուղիղ կապվածության մեջ են ՀՀ օրական տվյալների հետ․ «Որ գրաֆիկներով նայում ենք, իրար զուգահեռ շարժվում են: Մենք առավոտյան ենք հրապարակում, իրենք՝ երեկոյան: Այդպիսի բան չի կարող լինել, որ գրաֆիկները ոնց դնում ենք, նույն կերպ սինխրոն շարժվում են առաջ»: Փաշինյանը, գուցե, նկատի է ունեցել նաև Ադրբեջանին, որտեղ կորոնավիրուսի հայտարարված դեպքերը 38,517-ն։ Երկու երկրի օրական տվյալները համեմատելիս կարելի է նկատել, որ օրական դեպքերը 300-ից նվազել են հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին։ ԱԺ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետության հանձնաժողովը ստեղծվել էր դեռ հուլիսին՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով իրավունքի ուժով։ ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հուլիսին դիմել էին Ազգային ժողովի նախագահին` ստեղծելու կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ու պարետատան նախաձեռնած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |