Վարչապետ․ ՀՀ-ում ավելացել են Covid-19-ով վարակվածներն ու թեստավորվածները![]() 17 սեպտեմբերի 2020 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում օրական գրանցվել է կորոնավիրուսի վարակի մինչև 200 դեպք, իսկ սեպտեմբերի 16-ին և 17-ին այդ թիվն էապես ավելացել է՝ հասնելով 257-ի և 295-ի համապատասխանաբար, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ շեշտելով, որ ավելացել է նաև թեստերի թիվը։ «Բայց, այնուամենայնիվ, միտումն անհանգստացնող է, և կարծում եմ, որ մենք մեր բոլորի և հանրության ուշադրությունը պետք է հրավիրենք այս ամենի վրա»,- ասել է վարչապետը։ Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը ևս հաստատել է, որ դեպքերի աճը կապված է նաև թեստավորման ծավալի ավելացմամբ։ «Թեստավորումների թիվը շատ է, այդ պատճառով էլ մեծացել է վարակակիրների թիվը, սակայն նկատելի է, որ թեստավորման մեջ տոկոսային աճ կա, որը սեպտեմբերի 17-ի դրությամբ 7% է կազմում»,- նշել է նա։ Ըստ փոխնախարարի՝ վարակի դեպքերի աճը կապված է նախադպրոցական շրջանի ակտիվության հետ։ Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ կորոնավիրուսով դեպքերը հասել են 46,671-ի։ Առողջացածների ընդհանուր թիվը 42,231 է, փաստացի բուժվողներինը՝ 3232։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 925 դեպք կա, այլ պատճառով՝ 283։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |