Նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկը վաղաժամ ազատման խնդրագիր է ներկայացրել17 սեպտեմբերի 2020 - 18:04 AMT PanARMENIAN.Net - 77 մարդու սպանության համար 21 տարվա ազատազրկման դատապարտված նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը վաղաժամ ազատման խնդրագիր է ներկայացրել։ Այդ մասին նորվեգական Verdens Gang-ին է հայտնել նրա փաստաբան Օյստեն Ստուվիկը։ Ըստ փաստաբանի, Բրեյվիկի դեպքում վաղաժամ ազատման մասին խնդրելու իրավունք է վերապահվում 10 տարվա ազատազրկումից հետո։ Սակայն ահաբեկիչն ավելի քիչ է անցկացրել ազատազրկման մեջ՝ նրան ձերբակալել են 2011-ի հուլիսին, իսկ դատավճիռը կայացվել է 2012-ի օգոստոսին։ «Նա հիմա է դա ուզում։ Նա 8 տարի է անցկացրել մենախցում դատի ավարտից հետո»,- ասել է փաստաբանը, գրում է Meduza-ն։ Բրեյվիկը նաև մտադիր է նոր դատավարություն սկսել պետության դեմ՝ համարելով, որ իր իրավունքները ոտնահարվում են։ 2015-ին Բրեյվիկն արդեն դատի տվել է պետությանը՝ բողոքելով բանտում իր իրավունքների ոտնահարումից, Վերաքննիչ դատարանը Նորվեգիայի իշխանություններին աջակցեց։ Իսկ ՄԻԵԴ-ը մերժեց Բրեյվիկի բողոքը բանտում «անմարդկային վերաբերմունքից»։ 2011-ի հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկը պայթյուն էր իրականացրել Օսլոյում, որի հետևանքով 8 մարդ զոհվեց, իսկ հետո նա 69 մարդու է սպանել երիտասարդական ճամբարում՝ Ուտոյա կղզում։ Իր խոսքերով, այդ կերպ նա բողոք է ներկայացրել մահմեդականների զանգվածային ներգաղթի դեմ։ Նա դատապարտվել է 21 տարվա ազատազրկման՝ դա առավելագույն պատիժն է Նորվեգիայում։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |