Փաշինյան․ Տարակուսած եմ, որ որոշ բժիշկներ անուղղակի սպառնացել են հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի

Փաշինյան․ Տարակուսած եմ, որ որոշ բժիշկներ անուղղակի սպառնացել են հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Չթաքցնեմ՝ տարակուսած եմ, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք:

Ամեն դեպքում՝ նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ, առնվազն ստուգելու համար տպավորությունների և իրականության հարաբերությունները»,- ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը դադարեցրել էր հիվանդանոցի տնօրենի՝ Սամվել Դանիելյանի հետ պայմանագիրը։ 41 աշխատակից նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որոշումը վերանայելու խնդրանքով։ Բացի այդ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը նույնպես ազատման դիմում էր ներկայացրել՝ նույն պատճառով։ Սեպտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմի 13 աշխատակից ևս աշխատանքից ազատման դիմում է գրել։

Առողջապահության նախարարությունից էլ նշում են, թե ազնիվ չէ շահարկել պացիենտների առողջությունն այն դեպքում, երբ պարզապես լրացել է տնօրենի պայմանագրի ժամկետը, իսկ նա այդ մասին տեղյակ է եղել պայմանագիրը ստորագրելիս` 2019 թվականի հունվարի 14-ին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---