«Քաղաքացիական պայմանագիրը» նոր ձևաչափ է ձևավորել

«Քաղաքացիական պայմանագիրը» նոր ձևաչափ է ձևավորել

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր ձևաչափ է ձևավորել, որտեղ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները քննարկում են օրակարգային հարցեր։ Այդ մասին ՔՊ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այսօրվա օրակարգային հարցը վերաբերում էր տնտեսությանը՝ կորոնավիրուսի պայմաններում» , - ասել է Սիմոնյանը, գրում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ այլ կուսակցությունների հետ հարաբերությունների մասին քննարկումներ չեն եղել։

Սիմոնյանն ասել է, թե այս ձևաչափով հանդիպումները լինելու են շարունակական։

Սեպտեմբերի 17-ի երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նիստ է հրավիրել, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հավաքին մասնակցել են նաև մարզպետները, կառավարության այլ անդամներ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---