Սան Ֆրանցիսկոյում հրկիզել են հայկական եկեղեցուն պատկանող շենքերից մեկը

Սան Ֆրանցիսկոյում հրկիզել են հայկական եկեղեցուն պատկանող շենքերից մեկը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ի առավոտյան Սան Ֆրանցիսկոյում հրկիզել են հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից շենքը։ Այս մասին տեղեկացնում է եկեղեցու հոգաբարձուների խորհուրդը:

Շենքում գործում էր «Վասպուրական» սրահը, եկեղեցու և մի շարք այլ կազմակերպությունների գրասենյակներ:

Թեև հրշեջներն արագ արձագանքել են, շենքը զգալի վնասվել է։

Այս պահին ընթանում է վնասի գնահատում։ Ոստիկանությունը հետաքննում է դեպքը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---