ՊՆ․ ԿԽՄԿ անդամների՝ Ալավերդյանին այցի խոչընդոտումը Բաքվի կողմից միջազգային իրավունքի խախտում է18 սեպտեմբերի 2020 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական իշխանությունների՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների կողմից հայ սպա Գուրգեն Ալավերդյանին այցելության թույտվության խոչընդոտումը միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ մարդասիրական իրավունքի շրջանակում Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում է: Այդ մասին պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը հայտարարել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ հանդիպմանը: Տոնոյանն անդրադարձել է Ալավերդյանի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեսանյութերին և հայտնել նախարարության մտահոգությունը դրանց բովանդակության շուրջ: Միաժամանակ, նախարարը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության գործադրած ջանքերի համար: Իր հերթին, ՀՀ-ում ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ պատվիրակությունն իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ալավերդյանի և ադրբեջանական կողմում գտնվող հայազգի անձանց կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ: Oգոստոսի 22-ին մարտական հենակետը ստուգելու ընթացքում սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել է և հայտնվել ադրբեջանական կողմում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեռ չեն հանդիպել զինծառայողին և անհրաժեշտ աջակցություն չեն ցուցաբերել: «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան կոնվենցիայում հստակ սահմանվում է նման իրավիճակներում ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերի, ռազմագերիների ու նրա ընտանիքի անդամների իրավունքների հետ կապված բոլոր մանրամասները: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |