Պաղեստինցի արաբը խաբեությամբ ավելի քան $600,000 է հափշտակել ՀՀ քաղաքացիներից18 սեպտեմբերի 2020 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Պաղեստինի բնակիչ, ազգությամբ արաբ Իբաիդա Ա.Ա. Նասսարը խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ է հափշտակել ՀՀ քաղաքացիներից, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Նասսարը 2019թ. հունիսից մինչև հոկտեմբեր Հայաստանում ներկայացել է որպես սիրիացի մեծահարուստ գործարար և Երևանի բնակիչ Շահե Պահարյանին հավաստիացրել, որ եթե նրա մտերիմ եզդիներն իրեն տան իրենց գառներն ու ոչխարները, ապա ինքը Ռումինիայից Հայաստան կներկրի 15,000 գլուխ գառ և ոչխար: Եզդիները՝ վստահելով պաղեստինցուն, նրան են հանձնել իրենց կենդանիներին` 15 օրվա ընթացքում գումարը վճարելու պայմանով: Պահարյանն էլ կազմակերպել է գառների և ոչխարների մորթը ՀՀ–ի տարբեր սպանդանոցներում, միսը վաճառել և ստացված գումարից 216,937,440 դրամին համարժեք 456,000 դոլարը 2019-ի հունիսից մինչև սեպտեմբերի 5-ը մաս-մաս հանձնել Նասսարին: Բացի այդ, պաղեստինցին տարբեր պատճառաբանություններով ու վերադարձնելու խոստմամբ Շահե Պահարյանից մաս-մաս ստացել է 33,301,800 դրամին համարժեք 70,000 դոլար։ 2019թ. սեպտեմբերի 5-ին Նասսարին մեկնել է Հայաստանից, իսկ Պահարյանը՝ շարունակելով վստահել նրան, մսի վաճառքից ստացված մնացած գումարը՝ ընդհանուր 40,860,324 դրամին համարժեք 85,800 դոլարը մաս-մաս բանկով փոխանցել է նրա հաշվեհամարներին: Արդյունքում՝ Նասսարը 5-6 ամսում ՀՀ քաղաքացիներից խաբեությամբ հափշտակել է 291,099,564 դրամին համարժեք 611,800 դոլար: Իբաիդա Ա.Ա. Նասսարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով (պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |