Եվրոպայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գերազանցել է մարտի պիկը18 սեպտեմբերի 2020 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի քանակը գերազանցել է պանդեմիայի առաջին՝ մարտ ամսվա պիկը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Ըստ ԱՀԿ-ի Եվրոպայի գծով տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի՝ միայն սեպտեմբերի 7-13-ն աշխարհում գրանցվել է վարակի 300,000 նոր դեպք։ Մարտի վերջին Եվրոպայում նոր դեպքերը կազմել են 26,475, գրում է BBC-ն։ Եվրոպայի շատ երկրներում այժմ գրանցվում են վերջին ամիսների կտրվածքով վարակման ամենաբարձր ցուցանիշները։ Ըստ Կլյուգեի՝ աճում է նաև երկրների միջև վիրուսի փոխանցման ցուցանիշը։ «Հունիսին նոր դեպքերը ստորին նիշում էին։ Սեպտեմբերին դեպքերի քանակը վտանգի ազդանշան պետք է լինի»,- ասել է նա։ Հիվանդացության նոր հակառեկորդ է գրանցվել Նիդերլանդներում։ Վերջերս երկիրն ընդգրվել է Մեծ Բրիտանիայի կազմած կարմիր՝ անբարենպաստ երկրների ցանկում։ Իսպանիայում սեպտեմբերի 18-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է 239 մարդ՝ սա ամենամեծ ցուցանիշն է հունիսից ի վեր։ Վարակման վիճակագրությունը կտրուկ աճել է հատկապես Մադրիդում։ Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, աշխարհում կորոնավիրուսով վարակի 30 մլն դեպք է գրանցվել, վարակից մահացել է 944,300 մարդ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |