Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար18 սեպտեմբերի 2020 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, հայտնում են Քննչական կոմիտից։ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Ըստ տվյալների՝ 2020-ի օգոստոսի 8-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Գասպարյանը գտնվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի իր առանձնատանն ու նկատել, որ առանձնատան տարածքը նկարահանվում է անօդաչու թռչող սարքի միջոցով։ Իր կվադրոցիկլով նա շարժվել է անօդաչու թռչող սարքի հետագծով: ՔԿ-ից հայտնում են, որ նկատելով նկարահանումներ իրականացնող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռոբերտ Զարգարյանին և նրա նկարահանող խմբին՝ Գասպարյանը հայհոյանքներ և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել նրանց հասցեին: Իմանալով, որ նրանք ռեպորտաժ են պատրաստում Սևանա լճի ավազանում գտնվող ապօրինի շինությունների վերաբերյալ՝ պահանջել է դադարեցնել, և շարունակելով հայհոյանքներ հնչեցնել՝ հոգեբանական ճնշումներ է գործադրել լրագրողների նկատմամբ՝ հարկադրելով ջնջել տեսագրությունը և հրաժարվել այն տարածելուց։ Համոզվելով, որ տեսագրությունը ջնջված է, նա հեռացել է նշված վայրից: 2019-ի սեպտեմբերին Գասպարյանին դարձյալ մեղադրանք էր առաջադրվել, որը վերաբերում էր նրա՝ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության պետ պաշտոնավարելու տարիներին թույլ տված 21․6 մլն դրամ պաշտոնեական չարաշահումներին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |