ԿԳՄՍՆ․ Եկամտահարկով ուսվարձը կփոխհատուցվի ուստարվա ավարտից հետո

ԿԳՄՍՆ․ Եկամտահարկով ուսվարձը կփոխհատուցվի ուստարվա ավարտից հետո

PanARMENIAN.Net - 2020/21թթ․ ուսումնական տարվանից ուսվարձի փոխհատուցման իրավունքից աշխատող ուսանողը կամ ասպիրանտը կարող է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար, որի ուսման վարձը կփոխհատուցվի տարվա ավարտից հետո, տեղեկացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հարկային օրենսգրքում 2020-ի մարտի 6-ին կատարված փոփոխության համաձայն` 2020/21թթ․ ուսումնական տարվանից սկսած աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել եկամտահարկի հաշվին:

Կառավարության որոշմամբ՝ մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարը վերադարձվում է տվյալ ուսումնական տարին հաջողությամբ ավարտելու, այսինքն՝ կրթական ծրագրով նախատեսված բոլոր քննությունները հանձնելու դեպքում։

Հաստատվել է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորելու դեպքում ուսանողը եկամտային հարկի միջոցով ուսման վարձավճարի փոխհատուցում կստանա:

Փոխհատուցում կստանան ՀՀ քաղաքացիություն ունեցող, առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում ու օրդինատուրայում սովորող և աշխատող ուսանողները: Եկամտային հարկը որպես ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու նախագիծը նպատակ ունի ուսանողներին երիտասարդ տարիքից խրախուսելու աշխատել, ստեղծել խթաններ երիտասարդ աշխատողներին առանց աշխատանքային պայմանագրի աշխատելու ձգտումներից հրաժարվելու համար և երիտասարդների մեջ ձևավորել աշխատելու ու միաժամանակ հարկ վճարելու մշակույթ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---