Դոսյե. Կրեմլի գեներալն ակտիվ հետևել է ՀՀ-ում իշխանության եկած «Մորուքի» աշխատանքին

Դոսյե. Կրեմլի գեներալն ակտիվ հետևել է ՀՀ-ում իշխանության եկած «Մորուքի» աշխատանքին

PanARMENIAN.Net - Ռուս ձեռնարկատեր, քաղաքական գործիչ Միխայիլ Խոդորկովսկուն պատկանող ռուսական «Դոսյե» կենտրոնը հերթական հոդվածն է հրապարակել Կրեմլի՝ հարևան երկրների ներքին գործերին «խառնվելու» մասին շարքից, որն այս անգամ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին։

Հոդվածում ներկայացված են ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ, հետախուզության գեներալ Վլադիմիր Չերնովի աշխատանքային փաստաթղթերը։

Դրանց թվում է նաև ուկրաինական դեսպանության՝ ՀՀ ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտայով նամակը, ըստ որի 2018 թվականին ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն այցելել է Ղրիմ։ Բացի այդ, հրապարակվել են նաև քաղգործիչներ Գագիկ Ծառուկյանի, Արամ Սաֆարյանի (նրան նաև գումար է փոխանցվել) անձնագրերի պատճենները։

PanARMENIAN.Net ին այս պահին դեռ չի հաջողվել մեկնաբանություն ստանալ ԱԳՆ-ից, ԱԱԾ-ից և վարչապետի խոսնակից՝ հայկական փաստաթղթի՝ 3-րդ երկրի պաշտոնյայի ձեռքում հայտնվելու և ընդհանուր հոդվածում նկարագրվող ռուսական ակտիվության վերաբերյալ, բայց սպասում ենք պատասխանների:

Հոդվածում նշվում է, որ Չերնովի ենթակաների ուշադրության կենտրոնում է, ինչպես նրանք են նշում, «Սորոսի ֆոնդի դրածո Նիկոլ Փաշինյանը», բացի այդ, Փաշինյանին կեղծանունով դիմում են «Մորուք» և հետևում նրա յուրաքանչյուր քայլին։ Որոշ աղբյուրներ պարբերաբար նամակներով զեկուցում են իրավիճակի մասին։

Կենտրոնը գրում է, որ Ռուսաստանը որոշ հայ քաղաքական գործիչների նաև ֆինանսավորել է տարբեր եղանակներով։ Հատուկ նշվում է Անդրանիկ Նիկողոսյանի անունը, որը ժամանակին հայտարարել էր, որ Հայաստանը պետք է դառնա ստեղծվելիք ռուսական կայսրության մաս։ Նա մոտ $1 մլն և ռուսական պետական պարգևներ է ստացել։

Հայաստանում գործում են նաև ռուսամետ կենտրոններ, այդ թվում՝ 2018-ին ստեղծված «Լազարյան ակումբը»։

Կարդալ ամբողջական հոդվածը սկզբնաղբյուրում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---