Արա Աբրահամյանի որդու դղյակն ամենաթանկն է ՌԴ-ում․ Այն $80 մլն-ով է վաճառվում18 սեպտեմբերի 2020 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի որդու՝ Վլադիսլավ Աբրահամյանի դղյակը վաճառքի է հանվել։ Այն վաճառվում է $80 միլիոնով կամ 6 մլրդ ռուբլով։ Շքեղ առանձնատունն ամենաթանկ մասնավոր կառույցն է ՌԴ-ում և ամենաթանկերից մեկն ԱՊՀ-ում։ Ըստ Mash-ի տեղեկությունների՝ դղյակը ձևակերպված է Վլադիսլավ Աբրահամյանի անունով, սակայն հայտնի չէ, թե ինչու են Աբրահամյանները որոշել վաճառել այն։ Ըստ պարբերականի՝ առանձնատունը գտնվում է ՌԴ պետական գործիչ և «Ռոսնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Սեչինի առանձնատան դիմաց։
Գնորդներին առաջարկվում է 11,000քմ մակերեսով 6 հարկանի տուն, 2․51 հա հողատարածք, հյուրատուն՝ 800քմ մակերեսով։ Դիզայնի նախագիծն իրականացրել է իտալական Angela Luigi բյուրոն։ Առանձնատունն աչքի է ընկնում բարձր առաստաղներով և համայնապատկերային պատուհաններով, հենց տան մեջ գտնվող թենիսի կորտով և մինի գոլֆով, 12 ննջասենյակային բլոկերով (իրենց խոհանոցներով, սանհանգույցներով և զգեստասենյակով)։ Դղյակում կա նաև լողավազան, մարզասրահ, համերգասրահ, բոուլինգ, սպա-համալիր, մեծ ձմեռյաին այգի։
Համեմատության համար՝ փոփ արքա Մայքլ Ջեքսոնի հայտնի առանձնատունը ատրակցիոնների հետ միասին արդյունքում վաճառվեց աճուրդով՝ $32 միլիոնով։
Արա Աբրահամյանը հայտնի գործարար է, բարեգործ, հասարակական գործիչ, Ռուսաստանի հայերի միության նախագահ: 1993-ին նա հիմնել է«Սոգլասիե» փակ բաժնետիրական ընկերությունը՝ դառնալով դրա նախագահը: Այն այժմ դարձել է Ռուսաստանի ներդրումային խոշոր ընկերություններից մեկն է: 1994-ին հիմնել է «Ռուսաստանյան պաշտպանական տեխնոլոգիաներ» կոնցեռնը: Նախքան Լիբիայի քաղաքացիական պատերազմը Արա Աբրահամյանը Լիբիայի տնտեսության մեջ 1 միլիարդ դոլլար ներդրում է կատարել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |