Ծառուկյանը՝ ԿԳՍՄ նախարարին․ Քարը քարին դրած չկաս, դու ամբողջ ոլորտ ո՞նց կղեկավարես18 սեպտեմբերի 2020 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունն անփորձ է, «չի աշխատել ոչ մի տեղ, անփորձ քայլել են», հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «Էսօր մի ամբողջ ոլորտ ա ղեկավարում, քարը քարին դրած չկաս, դու ամբողջ ոլորտ ո՞նց կղեկավարես: Մարդիկ չեն ուզում լսել, ուզում են իրանց վրա զգալ», - ասել է նա ԲՀԿ ուսանողական խորհրդի գրասենյակի բացմանը։ Ծառուկյանը նշել է, որ պետությունն ամեն հարցով պետք է կանգնի երիտասարդների ու ժողովրդի կողքին, քանի որ նրանք ուզում են ոչ թե խոսքեր լսել, այլ կոնկրետ գործ տեսնել ու փոփոխություն զգալ: «Այս իրավիճակում ծնողները չեն աշխատում, իսկ իրենց ասում են՝ չվճարես, դուրս ես մնալու: Թող պետությունը սուբիսադավորի, 6 ամիսը ծնողը վճարի, 6-ն էլ՝ պետությունը», - հայտարարել է Ծառուկյանը: Սեպտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պաշտպանելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ ակնարկել էր ԲՀԿ առաջնորդի անվան հետ կապված բռնաբարության դեպքը։ Բռնաբարության մեղադրանք Ծառուկյանին մի քանի տասնամյակ առաջ իրապես առաջադրված եղել է, սակայն վճռաբեկ դատարանն անկախության տարիներին արդարացրել է նրան։ Դրանից հետո ԲՀԿ առաջնորդը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել՝ «հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 16-ին Արայիկ Հարությունյանն ասել էր, թե «կրթական չափորոշիչների շնորհիվ մի խումբ կոտայքցիներ ապագայում կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»: Հարությունյանի այս հայտարարությունից հետո ԲՀԿ-ն բոյկոտել էր Կառավարության հետ հարցուպատասխանն ու հայտարարել նրա հրաժարականի պահանջով փողոցային պայքար սկսելու մասին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |