€10․6 մլն ՎԶԵԲ-ից՝ Մեղրիում նոր մաքսակետի կառուցմանը18 սեպտեմբերի 2020 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին €10․6 մլն վարկ կտրամադրի Մեղրիում Իրանի սահմանին նոր մաքսակետ կառուցելու համար, որը, սակայն, կապված չի լինելու Ազատ տնտեսական գոտու հետ, հայտնել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։ Նախատեսվում է, որ մաքսատան մակերեսը կմեծանա 6․5-ից մինչև 8․6 հա, թողունակությունը՝ օրական 300-900 մեքենա։ Նախատեսվում է նաև, որ նոր մաքսակետի շինարարությունը կավարտվի 2023 թվականին։ ՎԶԵԲ-ի վարկը տրվելու է 15 տարի ժամկետով (եռամյա արտոնությամբ), լողացող տոկոսադրույքով՝ 6-ամսյա Euribor +1 տոկոս։ Մաքսատանը տեղադրվելու են նորագույն սարքեր՝ ապրանքների լաբորատոր անալիզի համար, սքաներներ բեռների, այդ թվում՝ ուղևորների ձեռքի ուղեբեռի զննման համար։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը |