Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ֆիզանձանց շրջանակն ընդլայնող նախագիծն անցել է 1-ին ընթերցումը18 սեպտեմբերի 2020 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է միկրոձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձանց շրջանակն ընդլայնող նախագիծը` ներառելով նաև ներտնային աշխատանքներ կատարողներին։ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել էր ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում միկրոձեռնարկատեր կհամարվեն նաև ներտնային վերանորոգման աշխատանքներ, ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման համակարգերի վերանորոգման աշխատանքներ կատարողները։ Ընդլայնված շրջանակում ներառվում են նաև բանալիների պատրաստման, մատնահարդարի և վարսահարդարի ներտնային, էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ և սպասարկում, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում և սպասարկում, ներտնային մաքրման, մեծահասակների և երեխաների համար դայակի ներտնային ծառայություն իրականացնող անձինք։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ծանրամարտի 2027-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում Լավրով․ Պուտինին զարմացրել էր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Լավրովը մանրամասներ է ներկայացրել ՌԴ ղեկավարության հետ Փաշինյանի շփումներից Խուզարկվում են ԱԺԲ գրասենյակներն ու անդամների տները մոտ 40 հասցեում Խուզարկել են Ժիրայր Սեֆիլյանի, Արա Պապյանի և այլոց տները Ստեփանյան․ Արցախից բռնի տեղահանվածներից մոտ 11,000–ն արտագաղթել է ՀՀ-ից Ըստ նրա, կան նաև այլ տվյալներ՝ 15,000 արտագաղթածի մասին |