Գյումրիի քաղաքապետն ու փոխքաղաքապետը կորոնավիրուսով են վարակվել

Գյումրիի քաղաքապետն ու փոխքաղաքապետը կորոնավիրուսով են վարակվել

PanARMENIAN.Net - Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը հայտնել է, որ քաղաքապետը սեպտեմբերի 17-ին թեստ է հանձնել, որի դրական պատասխանը ստացել է սեպտեմբերի 18-ին, տեղեկացնում է Shantnews.am-ը։

«Սամվել Բալասանյանն այժմ բժիշկների հսկողության տակ է և բուժումը ստանում է տանը»,- ասել է մամուլի քարտուղարը։

Առաքելյանը հավելել է, որ բացի քաղաքապետից, նաև քաղաքապետի երկրորդ տեղակալի՝ Հայկ Սուլթանյանի մոտ է Covid-19-ը հաստատվել։ Եվս 26 աշխատակից է թեստավորվել, նրանց մոտ վիրուսը չի հաստատվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---