Ավտովթարներից զոհերի թիվը ամռանը 2019-ի համեմատ նվազել է

Ավտովթարներից զոհերի թիվը ամռանը 2019-ի համեմատ նվազել է

PanARMENIAN.Net - 2020-ի ամռանը ՀՀ-ում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 82 մարդ, 2019-ի համեմատ ՃՏՊ-ներից զոհերի թիվը նվազել է 16-ով։

PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան Ոստիկանությունից հայտնել են, որ 2020-ի հունիսին վթարի հետևանքով զոհվել է 20 մարդ, հուլիսին՝ 30, իսկ օգոստոսին՝ 32 հոգի։

2019-ի հունիսին ՃՏՊ-ներից զոհերի թիվը 37-ի է հասել, հուլիսին՝ 31-ի, օգոստոսին 30-ի։

2019-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 26-ը ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 335 հոգի, 2018-ին ՃՏՊ-ներից զոհերի թիվը 343 է եղել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---