Հայաստանի կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումներ է ձեռնարկում12 փետրվարի 2009 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ, որոնք ուղղված են տեղական արտադրության խթանմանն ու արտահանման ծավալների աճին, այդպիսով նպաստելով երկրի տնտեսության վրա համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցության մեղմմանը:Հիմք ընդունելով տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի աջակցության օպերատիվ շտաբի 2009 թ. հունվարի 23-ի նիստի արձանագրային որոշումը, ինչպես նաեւ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով` կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարին` «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ին տրամադրել բյուջետային երաշխիք 3 մլն 400 հազար ԱՄՆ դոլար գումարով` որպես «Էյչ- Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ից ներգրավվող 1 մլն 500 հազար ԱՄՆ դոլար եւ գործող 1 մլն 900 հազար ԱՄՆ դոլար ժամկետային վարկերի հիմնական գումարի վերադարձման ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով: Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրենքի նախագիծն ընդունվել է` իրավական դաշտի բարելավման, վարչարարության նվազեցման նպատակով: Հաշվի առնելով նաեւ զարգացած, անցումային եւ այլ երկրների փորձը` ԱԱՀ-ի հաշվարկման, հավաքագրման եւ գանձման ոլորտում, օրենքի նախագծով առաջարկվում է` կիրառել որոշ ապրանքների ներմուծման դեպքում ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգումը մինչեւ 3 տարի ժամկետով, եթե այդ ապրանքների մաքսային արժեքը կամ ներդրումային փաթեթի արժեքը կազմում է 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ ավելի: Վարչապետն այս նախագիծը եւս կարեւորել է, նշելով, որ այսօրվա գնահատականներով արմատական այս փոփոխության արժեքը կազմում է շուրջ 5 մլրդ դրամ: «Մենք գիտակցաբար գնում ենք այս քայլին, որովհետեւ առաջնահերթությունն այսօր տալիս ենք նոր ներդրումային ծրագրերին, որոնք միտված են նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այս որոշումն ինքնին ենթադրում է արմատական փոփոխություն: Մեր գնահատականներով համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի պայմաններում սա իրապես լուրջ խթան է լինելու, որպեսզի նաեւ մեր հայրենակիցներն աշխարհի տարբեր երկրներում իրենց արտադրությունները տեղափոխեն Հայաստանի Հանրապետություն», - ասել է Տիգրան Սարգսյանը: Հայաստանի վարչապետը ուշադրություն է հրավիրել նաեւ ազգային մշակույթին, մասնավորապես` գորգագործությանը եւ առաջարկել ազատել այդ ճյուղը ԱԱՀ-ից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |