Վրաստանում կորոնավիրուսի 187 նոր դեպք կա

Վրաստանում կորոնավիրուսի 187 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը շարունակում են աճել, սեպտեմբերի 19-ի դրությամբ 187 նոր դեպք է հայտնաբերվել։ Ապաքինվել 46 մարդ, մեկուսացված է 5850-ը։

Ըստ Stopcov.ge հարթակի՝ երկրում ընդհանուր վարակվել է 3306 մարդ, առողջացել է 1481-ը, մահացել՝ 19։

Արտերկրից Վրաստան է վերադարձել վարակված 41 քաղաքացի։

Ավելի վաղ վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը, սակայն խուճապի պատճառներ չկան։ Վրաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի վատթարացման կապակցությամբ մի շարք սահմանափակումներ են գործելու՝ սեպտեմբերի 10-ից արգելվել են հարսանիքները, հանդիսությունները, ծիսական զանգվածային միջոցառումները։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---