Հայաստանը պատրաստ է զարգացնել բարեկամական հարաբերությունները հարեւան երկրների հետ12 փետրվարի 2009 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ակտիվորեն աշխատում է երկրում եվրաինտեգրման նպատակով եվրոպական կառույցների առջեւ իր վրա վերցրած պարտականությունների իրականացման գործում: Այդ մասին այսօր, ելույթ ունենալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նիստին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Այդ առումով մենք նկատելի արդյունքներ եւ մեծ ակնկալիքներ ունենք»,- նկատել է պետության ղեկավարը:Նրա խոսքով, Հայաստանը ակտիվորեն ներգրավված է ԱՊՀ, մասնավորապես, ՀԱՊԿ շրջանակներում նոր նախաձեռնությունների մշակման եւ իրագործման գործընթացի մեջ: «Միեւնույն ժամանակ մենք պատրաստ ենք զարգացնել բարեկամական հարաբերությունները հարեւան երկրների հետ` զարգացնելով համագործակցությունը էներգետիկայի, հաղորդակցության եւ տնտեսության ոլորտում: Դա բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի շահերից»,- հայտնել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |