Հայաստանը՝ 29․ Սեպտեմբերի 21-ը ՀՀ անկախության օրն է![]() 21 սեպտեմբերի 2020 - 12:43 AMT PanARMENIAN.Net - 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) կազմից դուրս գալուն։ Ընտրողների 99․5%-ը կողմ է քվեարկել անկախության հռչակման օգտին՝ 95% մասնակցության պարագայում։ ՀՀ անկախության հռչակման օրվանից անցել է 29 տարի։ Դրանից առաջ 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունել էր Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ Յուրաքանչյուր տարի մայրաքաղաք Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում սեպտեմբերի 21-ին կազմակերպվում են տոնական միջոցառումներ, իսկ յուրաքանչյուր 5 տարին մեկ Հանրապետության հրապարակում կազմակերպվում է ռազմական շքերթ: 2020-ին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ անկախության տոնի միջոցառումներն անցկացվելու են վիրտուալ․ Առաջին ալիքի եթերն առավոտյան 10:30-ից լցվելու է տոնական խորագրերով, Անկախության օրվան նվիրված եթերը տևելու է 7 ժամ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |