Մնացականյան․ Ղարաբաղյան հարցով բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու քննարկումներ կան21 սեպտեմբերի 2020 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության հարցում ՀՀ-ն մնում է խաղաղ կարգավորմանը հավատարիմ, բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու մասին քննարկումներ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է Aravot.am-ը: «Մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, որ կարգավորումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով: Ասում ենք այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանն ու Արցախը հզոր են՝ պաշտպանելու իրենց շահերը, սամանները: Հայկական կողմը խաղաղ ու բանակցային գործընթացը շարունակելու վճռականությունը չի նվազել: Կլինեն հայտարարություններ, թե ինչպես ենք մենք շարժվում առաջ, հստակություն կլինի, մենք կհայտարարենք», - ասել է նա։ Մնացակայանը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե հայկական կողմը ձախողել է բանակցությունները։ ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները վերջին անգամ հանդպել են հունիսի 30-ին՝ տեսակոնֆերանսով։ Դրանից մի քանի օր անց՝ հուլիսի 12-ին ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ էր սանձազերծել Հայաստանի հետ հյուսիսային սահմանին՝ Տավուշում։ Մինչև հուլիսի 16-ը տևած մարտերում 5 հայ զինվոր էր զոհվել, ադրբեջանցիները հայտարել էին 12 զոհի մասին։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում |