Սաուդյան Արաբիայի թագավորն ու թագաժառանգը շնորհավորել են ՀՀ անկախության օրը![]() 21 սեպտեմբերի 2020 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդից և թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդից: «Սաուդյան Արաբիայի Թագավորության ժողովրդի և կառավարության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանը՝ Ձեր երկրի Անկախության տոնի առթիվ՝ մաղթելով Ձեզ առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ շարունակական առաջընթաց և բարգավաճում»,-մասնավորապես, ասվում է թագավորի ուղերձում: Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն: Ըստ սաուդյան կողմի՝ պատճառը Արցախյան հակամարտության կարգավորված չլինելն է, երկիրն այս հարցում սատարում է Ադրբեջանին։ Այնուամենայնիվ, նախկինում ևս կողմերը միմյանց շնորհավորել են որոշ տոների առթիվ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |