Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ Անկախության օրը![]() 21 սեպտեմբերի 2020 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը Twitter-ի միկրոբլոգում շնորհավորել է իր պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանին Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ։ «Շնորհավորում եմ իմ գործընկեր Զոհրաբ Մնացականյանին, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը և ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Հուսով եմ, որ մեր սերտ համագործակցությունը հետագայում ևս կամրապնդվի»,-ասվում է գրառման մեջ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) կազմից դուրս գալուն։ 2020-ին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ անկախության տոնի միջոցառումներն անցկացվելու են վիրտուալ․ Առաջին ալիքի եթերն առավոտյան 10:30-ից լցվելու է տոնական խորագրերով, Անկախության օրվան նվիրված եթերը տևելու է 7 ժամ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |