Մի շարք երկրներում Telegram-ից օգտվելու դժվարություն է եղել![]() 21 սեպտեմբերի 2020 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Telegram-ից օգտվողները դժգոհել են մեսինջերի աշխատանքից, նրանց 91%-ը կապի հետ կապված դժվարության մասին է հայտնել, 8%-ը չի կարողացել հաղորդագրություն ուղարկել, փոխանցում է «Վեդոմոստին»: Հավելվածի հետ խնդիր է եղել Ղազախստանի, Բելառուսի, Գերմանիայի և Բրազիլիայի տարածքում։ ՌԴ-ում ևս Telegram-ի հետ կապված խնդիր է եղել, բողոքել են Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կրասնոդարի, Կալինինգրադի, Նիժնի Նովգորոդի բնակիչները։ Խնդիրները հատկապես նկատվել է սեպտեմբերի 21-ին 14։58-ից մինչև 15։44-ն ընկած ժամանկահատվածում, դրանից հետո օգտատերերի բողոքները դադարել են։ Դեռ հայտնի չէ՝ ինչն է եղել խափանման պատճառը։ Telegram-ը համարվում է աշխարհի ամենաապահով մեսինջերներից մեկը։ Այն ստեղծել է ձեռնարկատեր, ծրագրավորող Պավել Դուրովը 2013-ին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |