Յան Պոուլսենը Լատվիայի հավաքականի հետ խաղի մասին. «Մենք արժանի էինք հաղթանակի»12 փետրվարի 2009 - 21:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականը փետրվարի 11-ին Կիպրոսում ընկերական հանդիպում ունեցավ Լատվիայի հավաքականի հետ: Այդ խաղում գրանցվեց անարդյունք ոչ ոքի: Ըստ հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի, նրա մարզիկները ավելի լավ էին խաղում եւ արժանի էին հաղթանակի: «Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ խաղից: Անշուշտ, հաշիվը ինձ չգոհացրեց, սակայն խաղն ինձ դուր եկավ: Կարող եմ միանշանակ ասել, որ մեր թիմը ավելի էր արժանի հաղթանակի: Եթե առաջին խաղակեսում խաղը հավասար էր ընթանում, ապա երկրորդում մենք չիրացրեցինք մի շարք փայլուն պահեր: Միայն Հենրիկ Մխիթարյանն երկու անգամ միայնակ մնաց հակառակորդի դարպասապահի հետ եւ չկարողացավ օգտվել ընձեված շանսից: Սակայն ընդհանուր առմամբ ես գոհ եմ խաղից: Ցանկանում եմ նշել, որ չորս ֆուտբոլիստներ ընդհանրապես առաջին անգամ էին հանդես գալիս հավաքականում: Առաջին խաղակեսում մենք հաճախ էինք սխալվում, սակայն դա բնական է, քանի որ շատերի համար խաղաշրջանը նոր է մեկնարկում: Սակայն երկրորդ խաղակեսում առավել վստահ խաղացինք: Լատիշները միայն մեկ իրական պահ ունեցան դարպասները գրավելու համար, սակայն ավարտից 5 րոպե առաջ Գեւորգ Կասպարովը փրկեց մեր թիմը: Այնուամենայնիվ, սա վերջին ստուգողական խաղն էր 2010թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Էստոնիայի հետ խաղից առաջ, եւ այն դրական ազդեցություն ունեցավ հավաքականի վրա»,-ասել է հայկական թիմի մարզիչը: «Ֆուտբոլիստները պետք է միասին հավաքվեն, բարելավելու համար խաղային փոխըմբռնումը: Նրանցից շատերը այս խաղաշրջանից առաջ վերադարձան արտերկրի ակումբներից: Իսկ դա հնարավորություն է տալիս ավելի հաճախ հետեւել նրանց ելույթներին: Իսկ ինչ վերաբերում է Էստոնիայի հավաքականի հետ խաղին, մեզ ծանր աշխատանք է սպասում: Մենք լավատեսորեն ենք նայում ապագային: Ես գտնում եմ, որ մեր թիմը կարող է հաղթել Էստոնիայի հավաքականին առաջիկա խաղում»,-հայտարարել է Հայաստանի հավաքականի մարզիչը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |