Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով![]() 22 սեպտեմբերի 2020 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով, տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը։ Ակցիան իրականացվել է Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի» համատեղ ջանքերով։ ՀՀ անկախությունը օրը նշվում է սեպտեմբերի 21-ին. 1991 թվականի հենց այդ օրը հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |