Պապիկյանը՝ ԱԷՄԳ ժողովում․ Մեծամորին հարվածելու սպառնալիքը մարդկության դեմ հանցագործություն է![]() 22 սեպտեմբերի 2020 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Հայաստանը բախվել է նաև Մեծամորի ատոմակայանի անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքի, դա մարդկության դեմ ուղղված հանցագործություն է և պետք է համապատասխան արձագանք ստանա միջազգային հանրության կողմից, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 64-րդ գլխավոր համաժողովում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը սպառնացել էր, որ Ադրբեջանը կհարվածի Մեծամորի ԱԷԿ-ին՝ իբրև թե հակադարձելով հայկական կողմի՝ Մինգեչաուրը խոցելու սպառնալիքին։ Հայկական կողմը նման սպառնալիք, սակայն, չէր հնչեցրել։ «Առաջին անգամ մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ ատոմակայանի անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքը գալիս է ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ պետության անունից` վերջինիս պաշտոնական ներկայացուցչի միջոցով: Ինչպես պարզվեց, միջազգային իրավունքի մեր դաշտը և գործիքակազմն ամբողջությամբ հաշվի չէին առել նման սպառնալիքների առաջացումը»,- հայտարարել է նա՝ նշելով, որ միջազգային հանրությունը չունի արդյունավետ զսպող մեխանիզմներ որևէ պետության կողմից ատոմակայանների անվտանգությանը սպառնացող հնարավոր սպառնալիքները կանխելու, դրանց արդյունավետ և ժամանակին արձագանքելու համար: Պապիկյանը նշել է, որ Հայաստանը կշարունակի գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ապագայում նման սպառնալիքները կանխելու ուղղությամբ ու հիշեցրել, որ Հայաստանը մշտապես աջակցում է միջուկային զենքի չտարածման և ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման քաղաքականությանը: Ավելի վաղ՝ հուլիսի 18-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել էր, որ Մեծամորի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն։
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |